-
Իրավական
Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
23:0019.07.25 -
Հասարակական
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
22:4019.07.25 -
Քաղաքական
Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
21:4519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
21:1519.07.25 -
Տարածաշրջան
Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
20:4519.07.25 -
Հասարակական
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
20:1519.07.25 -
Քաղաքական
ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
20:0019.07.25 -
Քաղաքական
Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
19:3019.07.25 -
Քաղաքական
«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
19:1519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
19:1019.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում
18:0919.07.25 -
Քաղաքական
Թուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքը
18:0019.07.25 -
Միջազգային
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ
17:4019.07.25 -
Քաղաքական
5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան
17:2019.07.25 -
Արցախ
Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»
17:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ
16:2019.07.25
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում

Հունիսի 12-ին կայացել է ` «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։
Ցույցին ելույթ է ունեցել «Վրաստանի հայ համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվեց կազմակերպության հայտարարությունը, որում ասվում է.
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության համար
Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։
Սա փորձ է՝
. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,
. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,
. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
Մենք հայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։
Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս։
Վրաստանի Հայ Համայնք»։
-
18:45 19.07.25 Արամ Ա-ն ու Հունաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել Կարդալ ավելին
-
14:00 18.07.25 Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը Կարդալ ավելին
-
13:08 12.07.25 Սիրիայում բռնկված հրդեհները հասել են հայաբնակ Քեսաբի գյուղերին Կարդալ ավելին
-
11:30 12.07.25 Լաթաքիայում բռնկված հրդեհն արդեն մոտեցել է հայաբնակ Քեսապին Կարդալ ավելին