Լրահոս
Սպորտ
18:00
27.05.24
153

Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով կցանկանար զբաղվել կարիերայի ավարտից հետո

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտելուց հետո, գրում է «Чемпионат»-ը։

«Ես ինչ-որ բանով կզբաղվեմ, իսկ 24 ժամ տանը լինելով՝ կխենթանամ։ Ես ուզում եմ սովորել, թե ինչպես պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակը: Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց դեռ չգիտեմ՝ կուզե՞մ մարզիչ դառնալ»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Ինտեր»-ում է հանդես գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Մխիթարյանը 2023/24 մրցաշրջանում 46 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։