-
Հասարակական
Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ նոր մանրամասներ
22:3023.03.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
22:0023.03.25 -
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25
Հայտնի է «Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը

Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։
Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած 8 թիմային աշխատանքների թեմատիկ սյուժեները։
Ներկայացնում ենք նաև մրցույթի ազգային փուլի լավագույն 5 թիմային տեսանյութերը (հերթականությունը՝ ըստ ստացած միավորների)․
- «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» (ք․ Գյումրի)
- «Հայկական թուղթ» (ք․ Աբովյան)
- «Գորիս» (ք․ Գորիս)
- «Փարաջանովյան մոտիվներով» (ք․ Երևան)
- «Գառնի» (ք․ Աբովյան)
Վերոնշյալ աշխատանքներն արդեն հասանելի են «Եվրոպական ժառանգության օրեր»-ի պաշտոնական կայքի Հայաստան բաժնում՝ https://tinyurl.com/48zsj7cb։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին պաշտոնապես միացել է 2024 թ․։ Համաեվրոպական այս ծրագրին 2023-2024 թթ․ մեր երկիրը ներկայացրած ‹‹ՀԱՅելիցներ›› խումբը ճանաչվել է 2023-2024 թթ․ Եվրոպայի հաղթող և ստացել հնարավորություն՝ մեկնելու շրջագայության Փարիզ և Ստրաստբուրգ։
«Ժառանգություն կերտող երիտասարդներ» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթի հայաստանյան ազգային փուլը հավուր պատշաճի կազմակերպելու համար 2024 թ․ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն արժանացել է ԵՄ և ԵԽ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ղեկավար Սերգեյ Բազարյայի շնորհակալագրին։
-
19:15 19.03.25 «Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ»․ ԿԳՄՍՆ Կարդալ ավելին
-
13:26 14.03.25 Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին Կարդալ ավելին
-
17:05 26.02.25 Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում Կարդալ ավելին
-
13:37 26.02.25 Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով Կարդալ ավելին