Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
24.04.25
147

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

Img default alt hy

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

«1915 թ. ապրիլի 24 — 2025 թ. ապրիլի 24. 110 տարի անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից: Այդ օրն օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտտանքների ենթարկվեց և սպանվեց հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը. այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։ Միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- նշված է Հունաստանի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ: