Լրահոս
Հասարակական
13:04
14.10.24
842

«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Img default alt hy

«Հայկական ավիաուղիներ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։  

«Հայկական ավիաուղիներ»-ից հայտնում են, որ սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլայնման համար։

Դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ 

Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները  ժամանակավորապես կդադարեցվեն։