Լրահոս
Սփյուռք
16:30
04.02.25
110

Հայհոյանք և հիացմունք. Փաշինյանը ճառ է ասել Վաշինգտոնում՝ հատուկ ընտրյալների համար

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև երիտասարդ ամերիկահայերը Հայաստանի վարչապետին դիմավորել են քննադատական պաստառներով: 

«Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներ են եղել երիտասարդների ձեռքին, երբ Փաշինյանի մեքենան մոտեցել է դեսպանատանը: Փաշինյանը հայ համայնքի  ներկայացուցիչների հետ է հանդիպել: Իր ելույթի առանցքում պարտությունը որպես հնարավորություն ներկայացնելն է եղել: