Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:30
28.05.24
71

Հայաստանը մենակ չի մնա․ Կիևում շնորհավորել են Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ

Img default alt hy

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ այն, ինչ այս պահին անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պոդոլյակն ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։

Շնորհավորելով Հայաստանին Առաջին հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել՝ շեշտելով, որ համակրում է Հայաստանին։ «Գլխավոր մաղթանքս է՝ միշտ ճիշտ դաշնակիցների ընտրել և չհավատալ նրանց, որոնք կեղծավոր են։ Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության»,- ասել է Պոդոլյակը՝ հավելելով, որ իզուր չէ, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ընտրել է ինքնուրույն լինելու ճանապարհը։

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։ «Ինձ համար հաճելի է, երբ կա այդպիսի հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է այնպիսին լինելու համար, ինչպես ցանկանում է՝ իր ազատության համար։ Սա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում՝ ոչ միայն բառերով, այլ նաև գործողություններով»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը։