Լրահոս
Քաղաքական
14:52
15.06.25
406

Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը

Img default alt hy

Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը: Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիների խափանման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման ուժեղացման և հանցավոր խմբերին հակազդելու միջոցները:

Բացի Ղազախստանից, մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները: