-
Քաղաքական
Ադրբեջանը հայ պատմական կերպարների էլ է դատում. ի՞նչ և ումի՞ց է ուզում Ալիևը
22:3008.02.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
22:1208.02.25 -
Միջազգային
Պետք է ավարտել այս հիմար պատերազմը. Թրամփ-Պուտին բախտորոշ հանդիպման օրը մոտ է
21:5008.02.25 -
Քաղաքական
Ոսկեպարում սահմանազատման նոր փուլն սկսվե՞լ է. տագնապալի լուրեր են հասնում Տավուշից
21:3108.02.25 -
Հասարակական
Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը երեք ֆոկուս է անում․ Հրանտ Ավետիսյան
20:4208.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ավելի վտանգավոր է դառնում Բաքվի դատական ռումբը. որքա՞ն հեռու կգնա Ալիևը
20:3008.02.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը նախագահ է ընտրվել, որ Փաշինյանն էլ չդառնա վարչապետ. ՄԱՍԿ-ի դեմքն ու դերը
20:2308.02.25 -
Մշակույթ
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
20:1208.02.25 -
Քաղաքական
«Վտանգավոր կանգառ»՝ Քաթարում. ի՞նչն է պահել Աննա Հակոբյանին արաբական այդ երկրում
19:5108.02.25 -
Քաղաքական
Հայկական «ՀԿ-ների» հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան
19:1908.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանի դեմ են դուրս գալիս ՄԱՍԿ-ով. մերժվածները կուսակցություն ստեղծեցին
18:3008.02.25 -
Միջազգային
Երազանքների հայելի՝ Սեուլի գեղեցկության սրահում. երևակայության հետ՝ դեմ առ դեմ
16:1508.02.25 -
Հասարակական
Զորավարժություններ, էներգետիկ և պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երևանում՝ իհարկե փառատոն․ Հակոբյան
15:4108.02.25 -
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանով
15:0908.02.25 -
Հասարակական
Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ԱՆ
14:0008.02.25 -
Իրավական
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
13:4708.02.25 -
Հասարակական
Տուն են գնել և զրկվել պետական աջակցությունից. արցախցի ընտանիքը մենակ է մնացել ծանր հիշողության հետ
13:3408.02.25
Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ

Հայաստանում 2025 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 2,6 անգամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս ցածր է 1,3 անգամ:
«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 3,1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բարձր է 2,1 անգամ: Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71,1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են:
Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացված է 704 բուժառու, որոնց 90,7 տոկոսը էլի կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- ասաց մասնագետը:
Նա նշեց, որ հունվարի 14-ի դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել են 544 բուժառու, որոնց 63 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացվել են 64 բուժառու, որոնց 73 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են:
«Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H1 ենթատեսակը, ինչպես նաև սինցիցիալ վիրուսը, ռինովիրուսը, ադենովիրուսը և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները: Նշեմ, որ ամբողջ սեզոնի ընթացքում հայտնաբերվել են նաև գրիպի B տեսակի, պարագրիպի, ադենովիրուսի, բոկավիրուսի հարուցիչներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ՝ հատկապես հակաբիոտիկներ չօգտագործել: Նա նշեց՝ եթե երեք և ավելի օր ջերմում են, ապա պետք է դիմեն տեղամասային բժշկին ու պարտադիր իրականացնեն կանխարգելիչ նախազգուշական միջոցառումները: Հատկապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները:
«Ուզում եմ շեշտել նաև, որ գրիպի դեպքում շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում է պատվաստումը: Հատկապես խոցելի խմբերին մշտապես հորդորում ենք պատվաստվել»,- եզրափակեց մասնագետը:
-
14:30 06.02.25 40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն Կարդալ ավելին
-
15:10 05.02.25 Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է. ԱՆ Կարդալ ավելին
-
13:41 05.02.25 Մեկ շաբաթում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 պացիենտ Կարդալ ավելին
-
13:13 05.02.25 Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրենն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին. Անուշ Պողոսյան Կարդալ ավելին