Լրահոս
Քաղաքական
14:15
28.05.24
69

«Նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Հանրապետության տոնի առթիվ

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ : Ուղերձը՝ ստորև.

«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918 թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»։