Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:10
28.11.24
363

Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գագաթաժողովները․ Լուկաշենկոն դժգոհել է Հայաստանից

Img default alt hy

Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գագաթաժողովները և խոստանում է դուրս գալ կազմակերպությունից, տեղեկացրել է Наша Ніва պարբերականը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Անվտանգության հավաքական խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է հայկական կողմի բացակայությունը միջոցառմանը։

«Այսօր ինձ պատիվ է ընձեռվել ելույթ ունենալ առաջինը, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին։

Դա, ի դեպ, բնորոշում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ինչ-որ չափով՝ մեր կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն։