Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:02
13.05.24
127

Հայաստանի ու Ադրբեջանի արանքը չի մտնում ԵԱՀԿ գործող նախագահը. Բորջին Երևանից Բաքու կգնա

Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարարի հետ երկօրյա բանակցությունները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կառուցողական է անվանում: Արարատ Միրզոյանը հանդիպման մասին տեղեկություհն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջին: Նախարարության շենքի դիմաց եվրոպացի պաշտոնյային արցախցիներ են սպասել, սակայն նրան հանդիպելու հնարավորություն չեն ունեցել, իրենց ասելիքը, թե ինչու ԵԱՀԿ-ն չի բարձրացնում արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման հարցը: Արդյո՞ք Արցախի հարցը փակ է ԵԱՀԿ-ի համար: