Լրահոս
Սպորտ
22:32
07.09.24
109

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային

Img default alt hy

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ 

Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով՝  Հայաստանի հավաքականի առավելությամբ ։
Առաջին գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Երկրորդ գոլը Հայաստանի օգտին գրանցվեց Լատվիայի հավաքականի պաշտպանի ինքնագոլից հետո։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը խփեց իր 3-րդ գոլը։ Այս անգամ լատվիացիների դարպաս գնդակն ուղարկեց Լուկաս Սելարայանը:

Էդուարդ Սպերցյանը 4-րդ գնդակն ուղարկեց լատվիացիների դարպասը։