-
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույնն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:4123.06.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պատերազմը թեժանում է. Իրանը ամերիկյան ռազմաբազա՞ է թիրախավորել Սիրիայում
15:3023.06.25 -
Հասարակական
Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան
15:1823.06.25 -
Քաղաքական
Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ
14:3823.06.25 -
Քաղաքական
Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան
14:2923.06.25 -
Միջազգային
Իրանը սպառնում է արժանի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին. Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվո՞ւմ է
14:0023.06.25 -
Քաղաքական
Ազգի դավաճանին շնորհակալություն, որ մեզ արթնացրեց. ուխտագնացություն Սուրբ Էջմիածին
13:4223.06.25 -
Հասարակական
Ես հիմա արդեն մասնագիտություն չունեմ, չգիտեմ՝ ով եմ․ վաստակաշատ ռեժիսորին զրկել են պատվո վճարից
13:3623.06.25 -
Հասարակական
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
13:1923.06.25 -
Իրավական
Քրեական սկանդալ. գողացված ադամանդնե՞ր են մատակարարվել Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը
12:5623.06.25 -
Տնտեսական
ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք
12:4123.06.25 -
Միջազգային
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
11:3823.06.25 -
Հասարակական
Վերջին տարիներ շարունակ անտեսվել են ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը. պատգամավոր
11:1923.06.25
Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին

Ինչպես տեղեկացրել էինք՝ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:
Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ կառավարության ծրագրին: Այս առումով Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:
Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցելու հարցում:
-
16:48 23.06.25 Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. թյուրքագետ Կարդալ ավելին
-
14:48 23.06.25 Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը. Սամվել Կարապետյան Կարդալ ավելին
-
14:38 23.06.25 Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Կարդալ ավելին
-
14:29 23.06.25 Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան Կարդալ ավելին