Լրահոս
Հասարակական
12:58
06.06.24
924

Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Հայ սահմանապահը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է», - գրել է նա։

Ավելի ուշ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել։ Հայտնում է, որ վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000 թվականին է ծնվել։

«Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»։