Լրահոս
Միջազգային
19:43
09.06.25
198

Հայ միգրանտների ագրեսիվ ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. տներ են ներխուժում ոստիկանները

 

Միացյալ նահանգներից արտաքսման իրական վտանգի առաջ են կանգնած նաև միգրանտ հայերը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միգրացիոն ծառայություններն առանց դատ ու դատաստանի բազմաթիվ հայերի են ձերբակալել: Իրավիճակն այնքան լարված է, որ շատերը նույնիսկ աշխատանքի չեն գնում: Շատ փոքր բիզնեսներ ժամանակավորապես փակվել են: Հայկական ազգային կոմիտեն դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի դեմ՝ պնդելով, որ գործ ունեն ազգային խտրականության հետ։