-
Քաղաքական
Վրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
13:0029.04.25 -
Հասարակական
1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4 մեքենա
12:4529.04.25 -
Հասարակական
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր Չախոյան
12:0029.04.25 -
Հասարակական
Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
10:5129.04.25 -
Մամուլի տեսություն
Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին. «Ժողովուրդ»
10:4529.04.25 -
Հասարակական
Գորիսը չի՛ դատարկվում թշնամու կրակոցների սպառնալիքից. 18 ընտանիք ստացավ բնակարան
10:3629.04.25 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից․ «Փաստ»
10:3029.04.25 -
Մամուլի տեսություն
Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ»
10:1529.04.25 -
Հասարակական
Քաջությունը հայերի գենետիկ կոդն է. հարգանքի տուրք՝ Հունան Ավետիսյանի հիշատակին
10:1029.04.25 -
Մամուլի տեսություն
Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»
09:5029.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»
09:4229.04.25 -
Մամուլի տեսություն
Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»
09:3829.04.25 -
Քաղաքական
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
23:5828.04.25 -
Քաղաքական
«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին
23:5228.04.25 -
Միջազգային
Զելենսկին հանձնում է Ղրիմը, Պուտինը հիասթափեցնում է. Թրամփի բացահայտումները
23:2428.04.25
Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում:
Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ` բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին:
Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին:
Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։
Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն: Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով:
Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա:
Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»:
Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը.
Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP»
Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»։
-
13:00 29.04.25 Վրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարդալ ավելին
-
10:25 29.04.25 ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը․ Sputnik Արմենիա Կարդալ ավելին
-
23:58 28.04.25 Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կարդալ ավելին
-
23:52 28.04.25 «Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Կարդալ ավելին