Լրահոս
Սպորտ
21:19
04.09.24
142

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիի և Գորիի մրցաշարերին

Img default alt hy

Առաջիկա օրերին հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին, այս մասին տեղեկանում ենք ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջից։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Գորիի մրցաշարին կմասնակցի 13 մարզիկ։

Սա հայ բռնցքամարտիկների համար վերջին փորձամրցումներն են հոկտեմբերին անցկացվելիք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից առաջ։

Գրոզնիի մրցաշարին Հայաստանը ներկայացված կլինի 8 բռնցքամարտիկով։