-
Միջազգային
Պուտին-Թրամփ առաջին գործարքը. Վիննիկն արդեն Ռուսաստանում է, Ֆոգելը՝ ԱՄՆ-ում
15:4314.02.25 -
Հասարակական
Առկա են կոռուպցիայի հետ կապված մի շարք համակարգային մարտահրավերներ. Հայտարարություն
15:1114.02.25 -
Միջազգային
Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ
14:1714.02.25 -
Տնտեսական
Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որ կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Ավետիսյան
14:0214.02.25 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով Մյունխեն չի հասել
13:4014.02.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ
13:0014.02.25 -
Հասարակական
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց
12:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք»
11:0014.02.25 -
Մամուլի տեսություն
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ»
10:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով. «Հրապարակ»
09:5614.02.25
Հավատացած եմ, որ ԱՄՆ-ն կանգնած է մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ տալ․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը ևս մեկ օրինակ է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացող գործընկերությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ունեցած ելույթում։
«Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է՝ չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը՝ ամրապնդելու համապատասխան պետական ինստիտուտները, ապահովելու օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը։ Այս համատեքստում մեր մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին, փաստում է մեր հանձնառությունը և ներգրավվածությունը՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հավատացած է, որ Հայաստանի համախոհ գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել։
«Հաջողության հասնելու համար մենք պետք է խորացնենք բազմաոլորտ և տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները։ Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը։
-
15:54 14.02.25 Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»․ Կարեն Վրթանեսյան Կարդալ ավելին
-
15:49 14.02.25 «Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը». կայացել է Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հանդիպումը Կարդալ ավելին
-
15:23 14.02.25 Պապիկյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր Կարդալ ավելին
-
14:44 14.02.25 ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու Կարդալ ավելին