-
ՀասարակականՄանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած 4-ամյա երեխայի դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել19:3004.12.24
-
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է Փաշինյանի խնդրանքը. Խամոյան19:0904.12.24
-
ՔաղաքականԻնչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին18:0504.12.24
-
ՀասարակականԳժանոց. Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում ասֆալտ են փռում՝ առանց ջրահեռացման համակարգի17:5604.12.24
-
ՀասարակականԱրգելվում է երեխաների մուտքը սոցիալական ցանցեր. ավստրալիական օրենքը և Հայաստանի արձագանքը17:1404.12.24
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը16:5104.12.24
-
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանը16:2804.12.24
-
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցը16:1404.12.24
-
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան15:5504.12.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնում15:3004.12.24
-
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը15:2404.12.24
-
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել14:5604.12.24
-
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ14:3004.12.24
-
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում են14:0904.12.24
-
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան13:4904.12.24
-
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն13:2904.12.24
Հատվում են առողջ ծառեր, փող լվալու խնդիր է․ Դրսից բերված Հուդայի ծառը, սակուրան փոքր սաղարթներ ունեն, բացարձակ կապ չունեն Երևանի պայմանների հետ․ Բնապահպան
Երևանի մի շարք փողոցներում տեղի են ունենում մասսայական ծառահատումներ։ Թումանյան, Մոսկովյան, Սայաթ-Նովա, Մոսկովյան, Ամիրյան, Ալեք Մանուկյան և այլ փողոցներում ծառահատումներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագրի շրջանակներում։ Սակայն մասնագետներն ահազանգում են՝ հատվում են նաև առողջ ծառերը, ինչը վանդալիզմ է։
168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը մասսայական այս ծառահատումը որակել է՝ էկոցիդ։
«Ուսումնասիրողներն այդ ամենն ուսումնասիրել են, կամավորական խումբ ունենք, որտեղ ընդգրկված են մասնագետները՝ հայտնի մասնագետ Քրիստինա Վարդանյանի գլխավորությամբ։ Պարբերաբար տեսնում ենք, որ հատվում են առողջ ծառեր, կողքից էլ՝ հիվանդ ծառեր։
Ինձ համար այստեղ ակնհայտ է, որ սա կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ։ Մեծ գումարներ են դրվել այդ ծառերը բերելու համար՝ Հուդայի ծառը, սակուրան և այլն, դրանք փոքր սաղարթներ ունեն, փոքր ծառեր են և բացարձակ կապ չունեն Երևանի պայմանների հետ։
Ասում են՝ ծառերն ենք թարմացնում, բայց թարմացում այլ կերպ են անում, գրքեր կան, գոնե թող բացեն, ուսումնասիրեն։ Իհարկե, մենք դեմ չենք, որ անառողջ ծառերը կտրեն, բայց դրա փոխարեն՝ պետք է տնկեն այնպիսի ծառեր, որոնք համապատասխանում են մեր կլիմայական պայմաններին։ Սա մասսայական հատում է, և չենք վախենում սա կոչել էկոցիդ, ահավոր վիճակ է, աննկարագրելի»,- նշել է Սիլվա Ադամյանը։
Ըստ բնապահպանի, Հայաստանում ստեղծվել է էկոպարեկների ծառայություն։ Սակայն այս ծառայությունը, որը կոչված է նման դեպքերում գնալ բարձրացրած ահազանգերի հետևից, չի գնում։
«Ես էկոպարեկների էջում գրել եմ, որ իրենք զբաղված են շրջակա միջավայրի խնդիրների արտասահմանյան գրանտների հարցերով։ Այնտեղ որևէ բան չի գրվում, Տեսչական մարմինը գոնե խնդիրներին անդրադառնում է, իսկ սրանք չկան այդ գործում։ Ուրեմն՝ մենք ունենք անօգուտ ծառայություն, որի աշխատողները պետական բյուջեից փող են ստանում՝ քաղաքացիների հարկերի հաշվին, որպեսզի զբաղվեն բացարձակ անօգուտ աշխատանքով։ Այդ ծառայությունը չի բարձրաձայնում բոլոր այն խնդիրները, որոնք մատնանշում է ոչ միայն հանրությունը, այլև գիտական շրջանները։
Բուսաբանության ինստիտուտի տնօրենն արդեն ասել է, որ իրենցից որևէ լուրջ գիտական հիմնավորում չեն վերցրել, պետք է խոսենք նաև առանձին գիտնականների հետ, որոնք անհամաձայնություն էին հայտնել այդ մասսայական ծառահատման վերաբերյալ։
Թող հրապարակեն այն բնապահպանների ցուցակը, որոնք համաձայնել են այս մասսայական ծառահատումներին»,- շեշտել է Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի խոսքով՝ գիտնականներից մեկն ընդգրկված է եղել քաղաքապետարանի գիտատեխնիկական խմբի մեջ: Նրան համոզել էին, թե ամեն ինչ պատշաճ անելու են, թղթեր էին ներկայացրել։
«Այդ գիտնականի անունը չեմ ուզում տալ, բայց նա ինձ հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, որ այդ թղթերի տակ ստորագրել է, նաև ասաց՝ գիտական հիմնավորում չեն տեսել այդ ամբողջ գործընթացում։
Հիմա ինձ համար զարմանալի չէ, որ պատկան մարմինները ձայն չեն հանում, ես արդեն ասացի՝ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկերի պոչը, սա կապված է մեծ փողերի հետ, լռում են, որովհետև իրենց մարդիկ են, իրենք են ուզում այդ ամենն առնել։ Փող լվալու խնդիր է, գուցե սա քաղաքական թվա, բայց սա միշտ համեմատում են մեր քաղաքական իրավիճակի հետ, որ կարծես թե գլխատում են Երևանը։ Ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, սա նաև հոգեբանական ճնշում է հայ ժողովրդի վրա, երևանցիների վրա։ Այնպիսի բարոյահոգեբանական վիճակ է, որ մարդիկ արդեն չեն էլ հասկանում, թե իրենց շուրջ ինչ է կատարվում։ Այո, այս ամենն էկոցիդ-գենոցիդ է՝ այսպես եմ գնահատում այս կառավարության աշխատանքը»,- եզրափակել է Սիլվա Ադամյանը։
- 19:18 04.12.24 Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան Կարդալ ավելին
- 19:09 04.12.24 Հովիկ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է Փաշինյանի խնդրանքը. Խամոյան Կարդալ ավելին
- 19:00 04.12.24 Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին Կարդալ ավելին
- 18:05 04.12.24 Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին Կարդալ ավելին