-
Միջազգային
Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ
14:1714.02.25 -
Տնտեսական
Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որ կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Ավետիսյան
14:0214.02.25 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով Մյունխեն չի հասել
13:4014.02.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ
13:0014.02.25 -
Հասարակական
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց
12:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք»
11:0014.02.25 -
Մամուլի տեսություն
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ»
10:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով. «Հրապարակ»
09:5614.02.25 -
Մամուլի տեսություն
Առաջիկայում կհայտարարվի Սերոբ Գասպարյանի գործը դատարան ուղարկելու մասին․ «Ժողովուրդ»
09:4414.02.25 -
Մամուլի տեսություն
Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում. «Ժողովուրդ»
09:4014.02.25 -
Միջազգային
Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ
23:3013.02.25
Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների․ Մայր Աթոռ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։
Մեր հորդորն է նաև հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։
Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման։
Թող Ամենազոր Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, համերաշխություն և հուսառատ կյանք՝ մեր ժողովրդին։
-
23:15 13.02.25 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը Կարդալ ավելին
-
22:00 04.02.25 Բանվորական գործադուլ՝ ԶՊՄԿ-ում. ի՞նչ են պահանջում Հայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողները Կարդալ ավելին
-
21:39 04.02.25 Հարված և պայթյուն․ հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը Կարդալ ավելին
-
20:00 01.02.25 Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը Կարդալ ավելին