Լրահոս
Իրավական
09:45
07.09.24
151

Հարվածներ է հասցրել հորը, սուրճի տարրայով՝ խփել գլխին

Img default alt hy

Արմեն Ղ․-ն 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հրել է հորը, ոտքով հարվածել վերջինիս ոտքին, դիտավորյալ հարվածելու նպատակով սուրճի թիթեղյա տարրան նետել վերջինիս ուղղությամբ, որը դիպել է հոր կզակի հատվածին, այդ հատվածում առաջացել է պատռվածք։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։

Արմեն Ղ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշվում է, որ Արմեն Ղ․-ն նախկինում դատապարտված է եղել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։