-
Հասարակական
Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կա
21:0008.07.25 -
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25 -
Քաղաքական
Փաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News
17:0008.07.25
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ

«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից մեր ազգային արժեքների ու արժեհամակարգի դեմ լուրջ պայքար է տարվում։ Սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միակողմանի զիջումներով բանակցություններ վարելու՝ Փաշինյանի քաղաքականության տրամաբանության մեջ է, իսկ հարվածել Հայոց եկեղեցուն, նշանակում է՝ ամբողջությամբ հարվածել հայ ժողովրդի ողնաշարին»,- Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով, որ դարեր շարունակ մեզ պահողը Եկեղեցին է, և դրանով պայմանավորված ժողովուրդը միշտ Եկեղեցու շուրջ է համախմբված եղել։
Եկեղեցու դեմ արշավը Հակոբ Բագրատունին նաև համարում է պետության կողմից Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձ, որը, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա ցավով է նկատում, որ օրվա իշխանությունը թիրախավորել է ոչ միայն Հայոց Եկեղեցին ու եկեղեցականներին, այլև՝ Եկեղեցուն սատարող հայորդիներին, ինչպիսին բարերար Սամվել Կարապեյանն է։
«Սամվել Կարապետյանն այն բացառիկ հայորդիներից է, որը մշտապես Հայաստանում ու Արցախում բարեգործություններ է արել, նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, հազարավոր երիտասարդ ընտանիքների ապահովել աշխատանքով, հիմնել մեծ թվով բարեգործական հաստատություններ և այլն։ Փաստորեն, հարվածել Սամվել Կարապետյանին ու նման անհատների, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը, վախ ու անհանգստություն ձևավորել դրսում ապրող այն հայերի մոտ, որոնք մտադիր են գալ ու տնտեսական ներդրումներ կատարել, կամ բարեգործություններ անել։ Փաշինյանը սրանով ուզում է Հայաստանը կախյալ պահել իր կամքից և տանել իր ուղղությամբ»,- վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը։
Նրա խոսքով՝ պետք է աչալուրջ լինել, որովհետև հավաքական արժեքների կորուստը, հավաքական կամքի ջլատումը կարող է անդառնալի հետևանքների բերել։ Հակոբ Բագրատունին նշում է, որ նույն քաղաքականությունը փորձ է արվում Սփյուռքում տարածել՝ ներքին պարագլուխներ ստեղծելով, լավի ու վատի, սև ու սպիտակի բաժանելով, կազմաքանդելով Սփյուռքի միասնական համակարգը։
«Ազգագործան քաղաքականություն է»,-վստահեցնում է լիբանանահայ գործիչը։
ՀՅԴ Բյուրոյի անդամը ցավով է նկատում, որ աշխարհը կանգնած է պատերազմի շեմին, տարածաշրջանը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, մինչդեռ Փաշինյանը ժողովրդին երկրորդական հարցերով է զբաղեցնում՝ շատ հաճախ անհասկանալի ու անընդունելի արտահայտություններ թույլ տալով։
«Համաժողովրդային պայքար ու պոռթկում է անհրաժեշտ»,-ասում է Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով․ «Քաղաքական տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր դիրքորոշում ունենալ, գաղափարական տարբեր ուղղություններով շարժվել, սակայն Եկեղեցին միակ հեղինակությունն է, որի շուրջ համայն հայությունն անզիջող է»,- հատկանշեց մեր զրուցակիցը։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սամվել Կարապետյանի որդին աշխարհասփյուռ հայությանը դիմել է խնդրանք-կոչով, ուստի ՀՅԴ Բյուրոյի անդամից հետաքրքրվեցինք Սփյուռքի արձագանքի կարևորության ու դրա վճռորոշ լինելու մասին։ Նա ասաց, որ չպետք է տարանջատել Սփյուռքն ու Հայաստանը, որովհետև Հայաստանի, Սփյուռքի, Արցախի հարցերը, խնդիրները, ցավը համահայկական են։
«Շատ բնական է, որ Սփյուռքը պետք է արձագանքի Սամվել Կարապետյանի ազատ արձակմանն ու նրա հանդեպ անօրինական գործողություններին։ Սփյուռքը պետք է արձագանքի Էջմիածնի կաթողիկոսության դեմ այս արշավին ու իր զորակցությունը հայտնի մեր Եկեղեցուն, որովհետև եթե անտարբեր լինենք ու չպայքարենք, այդ հարվածը կհասնի համայն հայությանը»,- վստահեցրեց Հակոբ Բագրատունին։
-
21:25 08.07.25 Պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընտանիքի անդամներին և մտավ ՔԿ Կարդալ ավելին
-
21:20 08.07.25 Քաոս, որ ձեռնտու է Փաշինյանին. բռնաճնշումներ սկսած իշխանության նպատակը Կարդալ ավելին
-
20:55 08.07.25 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքը Կարդալ ավելին
-
20:45 08.07.25 Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում Կարդալ ավելին