Լրահոս
Հասարակական
12:35
27.02.25
244

«Հարեհաս»-ը կօգնի Գեղարքունիքի գյուղերին. ի՞նչ նախագծեր են առաջարկում

Img default alt hy

Գեղարքունիքի 88 գյուղերը կանգնել են կրթական և տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ՝ բռնություն, գործազրկություն, կրթական ցածր մակարդակ հատկապես կանանց մոտ, սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ։

«Հարեհաս» զարգացման ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի 88 գյուղերում 6 տարիների ընթացքում կստեղծվեն 176 համայնքային նախագծեր, կանանց 60%-ը կունենա աշխատանք և անվճար կրթություն «Armenian Code Academy»-ում։

Այս խնդիրը լուծելու համար «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է «Հարեհաս» դրամահավաքի նախագիծը՝ արդեն հավաքելով 10 մլն դրամ՝ առաջին 2 գյուղերի համար։ 

Ճկուն զարգացման ծրագիր՝ հարմարեցված ամեն գյուղի խնդրի լուծմանը.

Ամեն գյուղի դասընթացը կազմվելու է առանձին՝ կախված տվյալ գյուղի խնդրից։
Խնդիրները բացահայտվելու են գյուղապետարանի և գյուղացիների հետ համատեղ։
Մշակվելու են կրթական դասընթացներ ու բիզնես նախագծեր՝ վերահսկվելով մենթորների կողմից հաջորդող 3 տարիների ընթացքում։

Ամեն գյուղում անցկացվելու է 3-ամսյա ինտենսիվ դասընթաց տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Անվճար կրթության հնարավորություն «Armenian Code Academy»-ի հետ համատեղ։
Մշտական կապ շահառուների հետ։

«Հարեհաս» ծրագրում կիրառվելու են նաև վալդորֆյան և քննադատական մանկավարժության հիմնադիրներ Ռուդոլֆ Շտայների և Պաուլո Ֆրեյրեյի մեթոդները։

Միացե՛ք. միասին տարածենք մեր ազդեցությունը Գեղարքունիքի մնացած գյուղերում։

«Հարեհաս» զարգացման ծրագիր

Երևան, 2025 թ․