Լրահոս
Քաղաքական
22:11
18.06.24
179

Հարձակում Դաշնակցության վրա. կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան

«Փաշինյանի կաբինետի հրաժարականի պահանջով փողոցներում եփվող շարժման թափանիվը կանգնեցնելու համար իշխանությունը գործի է դրել ամենակեղտոտ մեթոդները»,- վստահ են Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք ահազանգում են իրենց կուսակցության վրա լայնածավալ հարձակումների մասին: Հունիսի 12-ի բախումներից հետո ու հունիսի 17-ի մեծ հանրահավաքից առաջ զանգվածային ձերբակալություններ են եղել: Դաշնակցականներին մեղադրում են քրեական օրենսգքրի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարդկանց նյութապես շահագրգռելով հավաքների տանելը: Բայց շարժմանն աջակցող փաստաբանների տեղեկություններով՝ ձերբակալությունների հիմքը մի սև ցուցակ է՝ Դաշնակացականների անուն-ազգանուններով: Նրանց հրահանգված է մեկուսացնել: