Լրահոս
Իրավական
13:40
15.05.24
118

Հանրահավաքից առաջ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ազատության հրապարակում

Ոստիկանությունն այսօր ուժեղացված հսկողություն է իրականացնելու օպերայի և բալետի թատրոնի տարածքում: Ըստ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության, Ֆինանսների նախարարությունից հայտ են ստացել, որ թատրոնի շենքում այսօր միջազգային ֆորում է լինելու, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա, ուստի ժամը 15-ից 20-ը թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Ինչպես գիտեք, երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել էր, որ այսօր ժամը 4-ին հավաքվելու են օպերայի թատրոնի բակում: Ներսում նախատեսված միջոցառմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը: Սրբազանը հայտարարել էր, որ այսօր որոշակի ջրբաժանի օր է լինելու՝ սահմանազատման արձանագրությունների հետ կապված: