-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը:
Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության անդամները, ձեռք բերելով ներդրումային խարդախություններից տուժած անձանց տվյալները, ստեղծել են զանգերի կենտրոն, աշխատանքի ընդունված անձանց միջև կատարել դերաբաշխում, զանգահարել ցուցակում ընդգրկված տուժած անձանց և ներկայանալով իբրև միջազգային կազմակերպության ներկայացուցիչ՝ համոզել են վերջիններիս, թե ունեն հնարավորություն վերականգնելու պատճառված վնասը և ապահովելու հափշտակված միջոցների ստացումը՝ համոզելով գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող տարբեր կրիպտոդրամապանակների հաշիվներին:
Արդյունքում հանցավոր կազմակերպության անդամների կողմից կառավարվող այլ կրիպտոդրամապանակներին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումար:
Բացի դրանից՝ 2024 թվականի ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով շուրջ 61 անձից հափշտակելով առնվազն 1000-ական ԱՄՆ դոլար գումար՝ կատարել են առնվազն 23 մլն 613 հզր 710 ՀՀ դրամ գումարի չափով համակագչային հափշտակություն:
Դ․Ս․-ի, Տ․Դ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը), չորս անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը)։
Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ երկու անձի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
19:18 30.04.25 Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Կարդալ ավելին
-
17:19 30.04.25 Աշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) Կարդալ ավելին
-
17:06 30.04.25 ՄԻՊ հանձնարարությամբ խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանի հետ Կարդալ ավելին
-
15:39 30.04.25 Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Կարդալ ավելին