-
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25
Գյումրիում պարեկների են ծեծել

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին, հայտնում են ՆԳՆ-ից։
«Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»։
-
15:45 13.05.25 Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, քեզ չափավորիր և սթափվիր. Զարուհի Փոստանջյան Կարդալ ավելին
-
14:30 13.05.25 Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ․ 168․am Կարդալ ավելին
-
13:45 13.05.25 Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Կարդալ ավելին
-
13:00 13.05.25 ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք Կարդալ ավելին