-
Միջազգային
Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին
14:3008.07.25 -
Քաղաքական
Պետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան Օսկանյան
14:1508.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
13:4508.07.25 -
Քաղաքական
Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
13:4008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
13:1008.07.25 -
Իրավական
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
12:4908.07.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
12:3008.07.25 -
Քաղաքական
Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ. 168.am
12:0008.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում. անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
11:2308.07.25 -
Քաղաքական
Ձերը էտ ա՝ կալանավորելը․ մերը պայքարելն ա, թասիբն ա ու պատիվն ա․ Արթուր Սարգսյան
11:2008.07.25 -
Միջազգային
Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
11:1508.07.25 -
Քաղաքական
Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին (տեսանյութ)
10:5808.07.25 -
Մամուլի տեսություն
Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ»
10:4608.07.25
Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի ետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։ Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ:
Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:
41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3:30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
-
14:35 08.07.25 Փաստաբանները ահազանգում են. ՔԿ-ն նրանց թույլ չի տալիս մտնել ներս․ ArmLur Կարդալ ավելին
-
14:00 08.07.25 Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին
-
13:45 08.07.25 ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից Կարդալ ավելին
-
13:25 08.07.25 Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել Կարդալ ավելին