Լրահոս
Քաղաքական
17:11
10.07.24
447

Գնել Սանոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գտնվում է Կիրանցում

Img default alt hy

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կրկին այցելել եմ Կիրանց:

Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»։

Լուսանկարներից երևում է, որ Սանոսյանն այնտեղ է գտնվում ՀՀ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանի և այլ ոստկանների ուղեկցությամբ: Տեղի բնակիչներ լուսանկարներում բացակայում են: