Լրահոս
Քաղաքական
21:11
24.07.24
336

Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց, ծանոթացել նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին

Img default alt hy

Այսօր կրկին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել եմ Կիրանց, այս մասին գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
 
«Դիտարկել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
 
Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ»։