Լրահոս
Միջազգային
22:54
14.04.25
158

Գլուխը կախ լսողներից չէ Իրանը. ԱՄՆ-ի հետ բանակցությունների 2-րդ ռաունդից առաջ Արաղչին Մոսկվա կգնա

 

ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին Հռոմում: Թեև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը երկրորդ անգամ Օմանում չեն հանդիպի, սակայն արաբական այդ պետության միջնորդները ներկա կլինեն: Վաշինգտոնն ու Թեհրանը կառուցողական են անվանել ապրիլի 12-ին Մասկատում գրեթե 2,5 ժամ տևած բանակցությունները: Մինչև ամերիկացիների հետ երկրորդ հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կգնա: Փորձագետների գնահատմամբ՝ այս փուլում գրեթե չկա ռազմական էսկալացիայի վտանգ: