Լրահոս
Հասարակական
14:20
13.04.24
91

Ղեկավարներն են մեղավոր, որ ղեկը դավերյա են արել 8 ամսվա ծառայողին. վիրավոր զինվորի մայր

Լուսադեմին սանավիացիայով «Մուրացան» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել «Ուրալի» վթարի հետևանքով վիրավորված զինվորներից մի քանիսը: Նրանց բոլորի ծնողներն  այս պահին արդեն տեսակցում են զինվորներին՝ չնայած լուսադեմից սպասում էին, որ հոսպիտալ մտնելու թույլտվություն ստանան: 

Ծնողներին թույլատրել են ներս մտնել միայն պաշտպանության նախարարի  շրջայցից հետո: 20 րոպե էլ չի տևել Սուրեն Պապիկյանի տեսակցությունը: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 վիրավորներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ 7 զինծառայող՝  բժշկական լուրջ միջամտության կարիք չունի: