-
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները
23:5512.05.25 -
Քաղաքական
Պուտինին Ստամբուլում անձամբ կսպասի Զելենսկին. սպանություններն ավարտելու ժամանակն է
23:1512.05.25 -
Քաղաքական
Քաղաքացիներ են խոշտանգվում ոստիկանական բաժանմունքներում. քննչական կոմիտեի նախագահի փոցխը
22:4612.05.25 -
Հասարակական
Այլանդակ քամուց տուժած քաղաքացիները կասկածում են, որ Ավինյանը կանի իրենց ասածը
22:2512.05.25 -
Իրավական
Ոստիկանները ներխուժել են լրագրողի բնակարան, ձեռքերը ոլորել ու հողաթափերով տարել բաժին
22:0012.05.25 -
Քաղաքական
Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան
21:4112.05.25 -
Տարածաշրջան
Հեյդար Ալիևի գերեզմանին է գնացել ու անասնաբուծական համալիր բացել. ինչո՞ւ Ալիևը չգնաց Մոսկվա
21:3212.05.25 -
Հասարակական
Հայ կաթոլիկներն սպասում են նորընտիր Հռոմի պապին Հայաստանում. Լևոն 14-րդի կիրակնօրյա աղոթքը
21:2612.05.25 -
Մշակույթ
Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch
21:1012.05.25 -
Հասարակական
Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ
20:4512.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Կին լրագրողի գլխին խփել են, տարել. սկանդալային մանրամասներ՝ ձերբակալությունից
20:3012.05.25 -
Քաղաքական
Ֆաշիզմն արդարացնելու փորձ. ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը գյոռբագյոռ անում նացիզմի դեմ հաղթանակը
20:0912.05.25 -
Հասարակական
ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել է առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք
19:4812.05.25 -
Հասարակական
Տիգրանի անհետանալուց առաջ գնչուներ են տեսել Մարմարիկում. ո՞վ է զանգել փոքրիկի հարազատներին
19:2512.05.25 -
Քաղաքական
Աննա Պետրոսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
18:1512.05.25 -
Հասարակական
Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ
18:0012.05.25 -
Քաղաքական
Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան
17:5112.05.25 -
Քաղաքական
Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին
17:4512.05.25 -
Քաղաքական
Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գալ դահլիճից․ Գառնիկ Դանիելյան
16:5812.05.25
Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Երևան

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մեկօրյա այցի ընթացքում Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։
ՀՀ այցին ընդառաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ։
-Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։
-Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։
Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։
Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։
Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։
Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։
Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։
Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։
Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։
Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։
Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։
Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։
Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։
Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։
-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։
-Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:
Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։
Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։
Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։
Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։
Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։
Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։
Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։
Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։
Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։
Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։
Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։
-
23:15 12.05.25 Պուտինին Ստամբուլում անձամբ կսպասի Զելենսկին. սպանություններն ավարտելու ժամանակն է Կարդալ ավելին
-
23:10 12.05.25 Այսօր բացառիկ օր էր․ սա նախադասություն էր կազմել․ Արթուր Սուքոյան Կարդալ ավելին
-
22:54 12.05.25 Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Կարդալ ավելին
-
22:46 12.05.25 Քաղաքացիներ են խոշտանգվում ոստիկանական բաժանմունքներում. քննչական կոմիտեի նախագահի փոցխը Կարդալ ավելին