Լրահոս
Միջազգային
23:58
24.05.24
268

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել խոստացված IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերից վերջինը

Img default alt hy

Ուկրաինան Գերմանիայից ստացել է խոստացված չորս IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերից վերջինը։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հրապարակումն այլ մանրամասներ չի հաղորդում։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան ունի հակաօդային պաշտպանության համակարգերի միայն մեկ քառորդը, որն անհրաժեշտ է իր երկինքը պաշտպանելու համար: