Լրահոս
Հասարակական
11:49
09.04.25
1 089

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Img default alt hy

Երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում զինվորականներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից, տեղեկությունը «Հայլուրին» հաստատել է Պաշտպանության նախարարությունը: 

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Նա հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: 

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ Վարդենիսի սահմանային հատվածում կա ականապատված դաշտ, որի քարտեզը հայկական կողմը չունի։ Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան: