Լրահոս
Հասարակական
22:45
12.04.25
3 461

Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի դին․ բժիշկները արձանագրել են մահը

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նշված քաղաքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։