Լրահոս
Միջազգային
19:45
18.06.24
183

Գազայում հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ

Img default alt hy

Դեյր ալ-Բալահ քաղաքի Շուհադ ալ-Աքսա հիվանդանոցը, որը Գազայի հատվածի կենտրոնական մասում գործող երկու բուժհաստատություններից մեկն է, գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ, և էլեկտրամատակարարման հետ կապված մշտական խնդիրների պատճառով բազմաթիվ հիվանդների կյանքը կարող է վտանգվել։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է վերոհիշյալ հիվանդանոցի ներկայացուցիչ Հալիլ Ալ-Դաքրանը։

«Հիվանդանոցում վիրավորների թիվն ավելի քան չորս անգամ գերազանցում է առկա մահճակալների թիվը, տնօրինությունը ստիպված է ժամանակավոր բաժանմունքներ կառուցել, վրաններ տեղադրել, որտեղ հիվանդների համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, բայց այլևս ելք չկ։»,- ասել է Ալ-Դաքրանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հիվանդանոցը հարյուրավոր վիրավորներ է ընդունել, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հատկապես Նուսեյրաթ ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո։

Հիմնական խնդիրների թվում Ալ-Դաքրանը նշել է դեղերի և այլ բժշկական պարագաների սուր պակասը, ինչպես նաև հիվանդանոցում առկա երկու էլեկտրական գեներատորներից մեկի խափանումը: Եթե երկրորդ գեներատորը դադարի աշխատել, ռիսկի տակ կհայտնվեն ինտենսիվ թերապիայի հիվանդները, ինկուբատորներում գտնվող երեխաները և հեմոդիալիզ պահանջող հիվանդները: