-
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»
11:3013.05.25 -
Առողջապահական
Ուժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է 36 շաբաթական հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր վնասվածքով
11:0013.05.25 -
Մամուլի տեսություն
Ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ․ դատավորը լալիս էր․ «Հրապարակ»
10:5313.05.25 -
Մամուլի տեսություն
Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ»
10:5013.05.25 -
Մամուլի տեսություն
Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ»
10:4013.05.25
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, փոխանցում է Armsport-ը։
Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը,իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել նաև 102 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանի 2 ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը, սակայն, անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։
-
18:45 10.05.25 19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Կարդալ ավելին
-
13:15 10.05.25 Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Կարդալ ավելին
-
22:30 09.05.25 «Նոա»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն Կարդալ ավելին
-
13:33 09.05.25 Երեկ՝ հենց ծննդյանս օրը, դարձա Պանամերիկայի փոխչեմպիոն. Արսեն Ջուլֆալակյան Կարդալ ավելին