Լրահոս
Միջազգային
23:58
05.07.25
183

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է վթարվել

Img default alt hy

Ֆրանսիայի կենտրոնական Էնդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 5-ին հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական կենտրոնը։

«Շատորու-Վիլեր օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռը վթարվել է։ Օդաչուն, որն ինքնաթիռում միակ մարդն է եղել, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է»,-գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ 

Հրատարակությունը նշում է, որ դա միաշարժիչ ինքնաթիռ էր։