Լրահոս
Աշխարհ
21:45
15.05.24
198

Ֆիցոն խիզախ և ոգով ուժեղ մարդ է․ ես հույս ունեմ այս հատկանիշները կօգնեն նրան դիմակայել այս բարդ իրավիճակը․ Պուտին

Img default alt hy

Պուտինը Ֆիցոյին անվանել է խիզախ և ոգով ուժեղ մարդ։

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ այդ հատկանիշները «կօգնեն Սլովակիայի վարչապետին դիմակայել այս բարդ իրավիճակը»։

«Այս հրեշավոր հանցագործությունը չի կարող որևէ արդարացում ունենալ, խնդրում եմ նրան փոխանցեք շուտափույթ ապաքինման իմ ցանկությունները»,-ասվում է Պուտինի հեռագրում իր սլովակ գործընկերոջը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:

Հարձակվողը ձերբակալվել էր։