Լրահոս
Միջազգային
10:49
15.06.25
965

Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն որևէ կապ չունի Իրանի վրա ներկայիս հարձակման հետ։

«Եթե Իրանը որևէ կերպ և որևէ ձևով հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով։ Սակայն մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը!!!»,- գրել է ԱՄՆ նախագահը։