Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:55
02.04.24
108

«Էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ». ԱՄՆ մեսիջը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

«Էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ, Միացյալ Նահանգները կշարունակի հստակեցնել դա Հայաստանի ու Ադրբեջանի համար»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: 

Նա նկատել է, որ հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե Հայաստանը զորք ու տեխնիկա է կուտակում սահմանին, ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել, ըստ առաքելության, սահմանին հանգիստ է: