Լրահոս
Արցախ
22:00
05.04.25
253

Էս ստամոքսի պայքար չէ. դաժան կացության մեջ գտնվող արցախցիները գործընթաց են սկսում

Լայն համախմբման  գործընթաց են սկսում Արցախից բռնի տեղահանվածները: Մեկ շաբաթ առաջ մեծ հանրահավաքի ժամանակ իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջագիրը մերժել է Հայաստանի կառավարությունը: 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է նոր հանրահավաքի և անհանզանդության ակցիաների միջոցով հասնել արցախցիների իրավունքների իրացմանը, որը, ինչպես նշում են կազմակերպիչները, ամենևին էլ ստամոքսի համար պայքար չէ, ինչպես ներկայացնում են իշխանամերձ որոշ շրջանակներ: