-
Հասարակական
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կոչ են արել քաղաքացիներին միանալ մեկնարկող Ջահերով երթին
23:2020.04.25 -
Քաղաքական
Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան
22:3020.04.25 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ)
22:0020.04.25 -
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25
«Ես նախագահ եմ, բայց նաև հայր եմ». Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։
Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։
Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։
Ատենակալները Հանթեր Բայդենին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա ստել է թմրանյութերի ազդեցության մեջ չլինելու առումով, երբ 2018 թվականին լրացրել է զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այնուհետև անօրինական կերպով գնել է զենքը։
Դատավճռի կայացման օրը դեռ չի որոշվել, սակայն դա սովորաբար տեղի է ունենում 120 օրվա ընթացքում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, բայց փորձագետները քիչ հավանական են համարում, որ նա նման դատավճիռ կստանա։
Որդու դատավարությունից հետո Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կընդունի այդ գործի արդյունքը և կշարունակի հարգել դատական գործընթացը, մինչ Հանթերը դիտարկում է վճիռը բողոքարկելու հարցը։
«Ես նախագահ եմ, բայց նաև հայր եմ», - հայտարարել է Բայդենը։
Դատավճռից ժամեր անց Ջո Բայդենը մեկնել է Դելավերի նահանգ, որտեղ անցկացվում էր դատավարությունը, գրկել է որդուն, նրա կնոջը և իր թոռանը։
Այս դատավարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում են նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարին։ Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նրան մեղավոր են ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ, առաջադրված բոլոր 34 դրվագներով։
-
21:00 17.04.25 K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել Կարդալ ավելին
-
16:15 15.04.25 Անտոնիո Գաուդին Հռոմի պապի կողմից դասվել է երանելիների շարքին Կարդալ ավելին
-
21:00 10.04.25 Չինաստանը կկրճատի հոլիվուդյան ֆիլմերի ներմուծումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի մաքսատուրքերին Կարդալ ավելին
-
23:16 09.04.25 Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Կարդալ ավելին