Լրահոս
Հասարակական
18:15
03.12.24
118

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Տիգրան Պետրոսյան փողոցում դեկտեմբերի 5-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով: Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի: