-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:
Ուշագրավ է, որ երկու տարուց մի փոքր ավելի ժամանակաընթացքում սա Աննա Վարդապետյանի արդեն վեցերորդ հանդիպումն է ԱՄՆ դեսպանների հետ: Գլխավոր դատախազը երեք անգամ էլ հանդիպել է ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ: Այս հանգամանքն ինքնին ուշագրավ է և առաջ է բերում մի շարք հարցեր: Օրինակ՝ անընդհատ ինքնիշխանությունից, անկախությունից խոսող, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում պարտությունը «ինքնիշխան պետություն ունենալու» հնարավորություն դիտարկող իշխանությունները ինչպե՞ս են բացատրում այն հանգամանքը, որ անկախ ինստիտուտի (դե, գոնե Սահմանադրությամբ) ղեկավարն այսքան կարճ ժամանակամիջոցում արդեն 6 անգամ հանդիպում է ԱՄՆ դեսպաններին։
Հաջորդը՝ ԱՄՆ դեսպանության և գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված ի՞նչ փոխգործակցության մասին է խոսում գլխավոր դատախազությունը: Կամ՝ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող այդ ո՞ր ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականության մասին է խոսվում: Ու, ընդհանրապես, մի «շարք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող» ի՞նչ հարցեր են քննարկել մեր երկրի գլխավոր դատախազը և Միացյալ Նահանգների դեսպանը։
Այսինքն, ԱՄՆ-ն, որպես պետություն, ի՞նչ հետաքրքրություն կարող է ունենալ մեկ այլ երկրի անկախ գերատեսչության հետ, որը, ըստ օրենսդրության, հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթների օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքները, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։ Այստեղ, ի դեպ, կարելի է շեշտել, որ վերջին շրջանում գլխավոր դատախազության լիազորությունների իրականացման մեխն ու «ամենապոպուլյար» թեման, կարծես, դարձել են ապօրինի գույքի բռնագանձման հարուցած վարույթների մասին լուրերը: Եվ սա՝ այն դեպքում, որ երկրում քրեական հանցագործությունների թիվը անգամներով աճ է ունենում, իսկ այդ թեմաների մասին հաղորդագրությունները հատուկենտ են։
Ի դեպ, որպես հավելում նշենք, որ փաստացի միայն պաշտոնական հանդիպումներին ենք անդրադարձել. բանն այն է, որ նշյալ 9 հանդիպումների մեջ ներառված չեն, օրինակ՝ համատեղ միջոցառումները, որտեղ նույնպես ներկա են լինում գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
12:14 14.03.25 Մամուլի տեսություն 14.03.2025 Կարդալ ավելին
-
10:10 14.03.25 Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:02 14.03.25 Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
09:59 14.03.25 Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում․ «Հրապարակ» Կարդալ ավելին