Լրահոս
Հասարակական
09:45
08.04.25
1 187

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ զոհ կա

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: