Լրահոս
Հասարակական
18:15
02.04.24
104

Երևանում «Isuzu»-ն բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա էդգար Մ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: