Լրահոս
Հասարակական
16:29
21.06.25
146

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն և «Opel»-ը․ կա տուժած

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: